MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +18 °C Tomorrow:+19 °C
Կոտայքի մարզպետն այցելել է «Շահնազարյան» գինու-կոնյակի տուն
17:18, 21.11.2018
2987 | 0
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այցելել է Եղվարդ համայնքում գտնվող «Շահնազարյան» գինու-կոնյակի տուն, շրջել գործարանի տարածքում, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել պայմաններին:
Գործարար ոլորտը շարունակում է մնալ Կառավարության ուշադրության կենտրոնում, և որպես կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչ տարածաշրջանում՝ Ռոմանոս Պետրոսյանը պարբերական այցերով ուշադրության կենտրոնում է պահում ոլորտն՝ իր հնարավորություններով և խնդիրներով:
Նպատակն է, որ Հայաստանի մասին՝ որպես սպառող երկրի, ընկալումը վերափոխել արտահանող երկրի, ձևավորել նոր միջավայր ու նոր մոտեցումներ:
Ընկերության գլխավոր տնօրեն Սամվել Շահնազարյանը մարզպետին է ներկայացրել այս պահին գործարանում իրականացվող աշխատանքների ընթացքը, ծավալները: Առաջիկայում տարածքում կբացվի նոր արտադրամաս, կգործարկվեն գինու նոր հոսքագծեր:
«Շահնազարյան» գինու-կոնյակի տունը հիմնադրվել է 2005թ.-ին՝ որպես ընտանեկան ձեռնարկություն: Ընկերությունը հանդես է գալիս կոնյակի, գինու և մրգային օղիների արտադրությամբ՝ երաշխավորելով ապրանքի որակը և առաջնորդվելով հայկական գինեգործության ավանդույթներով: Գործարանը հանդիսանում է կոնյակի սպիրտի խոշոր արտահանող: Ներկայում այստեղ աշխատում են շուրջ 140 աշխատակիցներ՝ մեծամասնությունը Կոտայքի մարզից:

http://kotayk.mtad.am/
The article published in the Spokesperson project.
Share with friends
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4949 | 0
to top