MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +20 °C Tomorrow:+23 °C
Մել Դոլուզյանը դուրս է գրվել հիվանդանոցից
16:38, 13.06.2019
2040 | 0
Հայտնել էինք, որ Նիդերլանդներում բնակվող Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Մել Դալուզյանին դիմակավորված չարագործը դանակի հարվածներ էր հասցրել այն բանից հետո, երբ մարզիկը օգնության էր հասել Albert Heijn հանրախանութի աշխատակցին` կանխելով դրամի հափշտակումը: Ոստիկանությունը ժամանել էր դեպքի վայր և ձերբակալել նրանց։ Ցավոք, մինչ ոստիկանությունը տեղ կհասներ, հանցագործներից մեկը լուրջ վիրավորել էր նրան: Նույնիսկ այս վիճակում Մելը կանխել էր նրանց փախուստը: Դալուզյանին ուղղաթիռով տեղափոխել էին հիվանդանոց: Միջադեպն առաջին իսկ օրվանից արժանացել էր հանրության, այդ թվում նաև Հայաստանի դեսպանության ուշադրությանը: Եվ ահա Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն ը տեղեկացնում է . «Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Ամստերդամում ավազակային հարձակման ժամանակ հանցագործներին դիմադրություն ցույց տալու հետևանքով վիրավորում ստացած ՀՀ քաղաքացի Մել Դալուզյանը դուրս է գրվել հիվանդոցից» ։ Մինչ այդ Հիվանդանոց այցելած բազմաթիվ մարդկանց թվում է եղել Ամստերդամի քաղաքապետ Femke Halsema-ն` դրվարտանքի ու շնորհակալական խոսքեր ասել նրան և ծաղկեփունջ նվիրել:
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր
to top