MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Tomorrow:+10 °C
Գիտե՞ք արդյոք
21:18, 18.01.2020
3155 | 0

Աշխատավարձին անգլիացիները «salary» են անվանում, իտալացիները, իսպանացիները և պորտուգալացիները՝

«salario», իսկ ֆրանսիացիները՝ «salaire»:
Դժվար չէ նկատել, որ այս եզրույթներն իրար շատ են նման, իսկ ես կհավելեմ, որ դրանց արմատը լատիներեն «
salarum» եզրույթն է, որը նույնպես «աշխատավարձ» է նշանակում:

Հիմա ամենահետաքրքրականը. «salarum» -ը ծագել է լատիներեն «sal» եզրույթից, որն «աղ» է նշանակում: Պարզաբանեմ, թե ինչ կապ ունի աշխատավարձն աղի հետ: Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հռոմեական կայսրությունում աղը մեծ արժեք է ունեցել: Հռոմեացի զինվորները գանձել են որոշակի քանակության աղ, հետո աղին փոխարինել է փողը: Այդ աղը եղել է նրանց աշխատավարձը կամ «salarum» -ը՝ աղ գնելու փողը:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
to top