MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +19 °C Tomorrow:+18 °C
Ամուսնացել են դերասաններ Լուսին Վարդանյանն ու Վահագն Խաչատրյանը
23:43, 29.04.2013
25647 | 8
Դերասաններ Վահագն Խաչատրյանն ու Լուսին Վարդանյանը երեկ` ապրիլի 27-ին, փոխանակվել են ամուսնական մատանիներով եւ իրար հավերժ սիրելու խոստում տվել: Հարսանեկան արարողությանը ներկա են եղել զույգի հարազատներն ու մտերիմ ընկերները:
Նորապսակներն Աստծո օրհնությունը ստացել են Երեւանի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում, իսկ մինչ այդ լուսանկարվել են Սիրահարների այգում. "Անկեղծ ասած` չէինք ուզում այգի գնալ` հատուկ լուսանկարվելու, բայց եթե չնկարվեինք, հետո միգուցե փոշմանեինք", -BRAVO.am-ին ասել է երջանիկ հարսը: Պսակադրությունից հետո զույգը հյուրերի հետ շարունակել է ուրախանալ ռեստորաններից մեկում, որտեղ, իհարկե, հարսանեկան վալս են պարել: Նշենք, որ Վահագն Խաչատրյանը պարել է "Բարեկամություն" անսամբլում. "Դեռ ուսանողական տարիներից միշտ պարային զույգ ենք եղել, միասին պարելը լավ է ստացվում: Պարուսույցի օգնությամբ 3 օր ենք փորձ արել":
The article published in the Spokesperson project.
Share with friends
Սիլվի Տիգրանյան
to top