MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +9 °C ... +20 °C Tomorrow:+21 °C
Ցանկացած սխալ ուղղելի է. Գոհար Ջուլհակյան
20:29, 14.05.2018
5999 | 0














Զրուցակիցս ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրոս, ակտիվ ուսանողուհի Գոհար Ջուլհակյանն է:


1.Առավոտը սկսում եմ...

-Մեկ բաժակ սուրճով կամ ավելի հաճախ քույրիկներիս հետ սուրճ եփելու համար խելառ ու անմեղ վեճով: Եվ եթե հաշվի առնենք, այն որ վերջում գրեթե միշտ ես եմ հաղթում, ապա կարող եմ ասել, որ առավոտս հաղթանակով եմ սկսում /ժպտում է/


2.Ի՞նչ չեք ուտի երբեք, որքան էլ քաղցած լինեք

-Ընկերուհուս պատրաստածը. երբեք չի պատրաստել


3.Երբ սովածություն եմ զգում կեսգիշերից հետո...

-Հիշելով, որ կյանքի վայելքներից մեկը համեղ ուտելն է, հագեցնում եմ քաղցս։ Հաջորդ օրն առավոտյան կշեռքին կանգնած հիշում եմ, որ եթե քչով բավարարվեի, ծանր չէի կշռի /ծիծաղում է/


4. Հայաստանի ամենահետաքրքիր քաղաքը Ձեր աչքերով

-Գյումրին, միշտ բացահայտելու ինչ-որ բան կգտնես


5. Ասա ինձ՝ չես կարող, և ես ...

-Կասեմ, որ կյանքում «չեմ կարող» -ներ չեն լինում, լինում են «չեմ ցանկանում» -ներ


6.Կյանքը ձանձրալի է առանց...

-Խենթությունների ու այդ խենթությունները հետդ կիսողի/ների


7. Հայաստանում հնարավոր է...

-Խաղաղ հեղափոխություն անել


8. Եթե ինձ բնութագրեի մեկ նախադասությամբ, ապա կասեի...

-Մեկ նախադասությունը շատ քիչ է ինձ՝ իմ ողջ թերություններով և առավելություններով բնութագրելու համար, բայց գուցե կասեի՝ ճանաչեք ինձ իմ գործերի միջոցով


9. Կորուստներն ու ձեռքբերումները...

-Մենք կյանքում ավելի հաճախ կորցնում ենք, քան գտնում։ Իմ կորուստներն ինձ ստպել են մեծանալ։ Իսկ կյանքիս մեծագույն ձեռքբերումները ընտանիքս ու ծնողներս են։


10.Ո՞ր հայտնի մարդու հետ սուրճ կխմեիք

-Օդրի Հերփբերնի հետ


11. Գուցե հնարավոր է...

-Ամեն ինչ հնարավոր է


12.Կսիրահարվեմ նրան, եթե...

-Սերը դադարի ինձ համար գեղեցիկ միֆ լինել


13. Գուցե ես սխալվում եմ, բայց ...

-Ցանկացած սխալ ուղղելի է


14.Հաճելի է, երբ...

-Գնահատված ես


15.Երբեք չեմ ցանկանա ինձ նվիրեն...

-Ցանկացած սրտանց տրվող նվեր ցանկալի ու ընդուելի է ինձ համար, բայց չեմ սիրում, երբ գումար են նվիրում

The article published in the Spokesperson project.
Share with friends
Սիլվի Տիգրանյան
to top