MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +9 °C ... +21 °C Tomorrow:+21 °C
Կա սեր, կա վստահություն. Հարցազրույց Աննա Սարգսյանի հետ
22:55, 16.04.2018
6153 | 0


















Զրուցակիցս Արմնյուզ հեռուստաընկերության լրագրող, հեռուստամեկնաբան Աննա Սարգսյանն է:

1.Առավոտը սկսում եմ...

-Մի բաժակ սև սուրճով ու հագուստ ընտրելու մտորումներով /ծիծաղում է/

2.Ի՞նչ ոճի հագուստով չեք ներկայանա երբեք

- (Դժվարանում եմ պատասխանել) Շատ ազատ հագուստ չեմ սիրում, ցանկացած ոճով կարողեմ ներկայանալ, բայց պատշաճ


3.Ի՞նչ չեք ուտի երբեք, որքան էլ քաղցած լինեք

-Որդ, խխունջ, գորտ/ծիծաղում է/

4.Ո՞ր հայտնի մարդու հետ սուրճ կխմեիք

-Սուրճը սիրում եմ մենակ վայելել, հայտնի մարդը կշեղի ինձ /ծիծաղում է/


5.Ես ես չեմ, երբ...

-Քաղցած եմ


6.Երբ սովածություն եմ զգում կեսգիշերից հետո

-Քաղցը միշտ պետք է հագեցնել, ցանկացած ժամի


7.Կյանքը ձանձրալի է առանց

-Սիրելի աշխատանքի

8. Ապագայից ինչ-որ պահի կանխագուշակու՞մ, թե՞ տոմս դեպի մանկություն...

-Տոմս դեպի մանկություն


9.Ի՞նչ կանեք, եթե հանդիպեք Ձեր նմանակին

-Չէ էլի, թող չհանդիպեմ /ծիծաղում է/


10.Տուր ինձ ևս մեկ հնարավորություն և, ես


-Կապացուցեմ, որ ամեն ինչ կարող եմ


11.Կսիրահարվեմ նրան, եթե...

-Սիրտս այդպես որոշի


12.Երբեք չեմ ցանկանա ինձ նվիրեն

- …Թող նվիրեն, ես նվերներ սիրում եմ /ժպտում է/


13.Կա սեր, կա...

-Վստահություն


14.Հավատում եմ, որ ...

-Իմ մասնագիտության մեջ հասնելու եմ իմ երազած բարձունքին


15.Ի՞նչ կասեիք այս պահին, եթե ողջ աշխարհը լսեր Ձեզ

-Բարի եղեք մարդի՛կ, ներողամիտ, շիտակ ու կամեցող

The article published in the Spokesperson project.
Share with friends
Սիլվի Տիգրանյան
to top