MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +9 °C ... +20 °C Tomorrow:+21 °C
Երազանքներն իրականանում են. Թամարա Գասպարյան
00:24, 16.04.2018
5417 | 0

















Զրուցակիցս ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Թամարա Գասպարյանն է:

1.Առավոտը սկսում եմ...

-Դժգոհելով, որ անքուն եմ /ծիծաղում է/


2. Ի՞նչ չեք ուտի երբեք, որքան էլ քաղցած լինեք

-Որդ, միջատ ու խեցգետին, անգամ եփածի տեսքից սարսափում եմ /ծիծաղում է/


3.Սու՞րճ, թե՞ թեյ

-Միանշանակ թեյ, թեյի մեծ սիրահար եմ


4.Տուր ինձ գիրք, թեյ և …

-Լուռ միջավայր


5. Ո՞ր հայտնի մարդու հետ սուրճ կխմեիք

-Կուզեի Վահան Հովհաննիսյանի հետ, ցավոք, երբեք հնարավորություն չեմ ունենա...


6. Ի՞նչ կասեիք այս պահին, եթե ողջ աշխարհը լսեր Ձեզ

-Սիրե՜ք միմյանց, մարդի՛կ


7.Երազում եմ…

-Հիմնել մանկական հեռուստաալիք

8.Երբեք չեմ ցանկանա ինձ նվիրեն…

- Սրտանց չկամենալով (հարցերը բարդանում են) /ծիծաղում է/

9.Գուցե ես սխալվում եմ, բայց …

- Ամեն ինչ լավ է լինելու


10. Եթե ոչ լրագրող, ապա…

-Միմիայն լրագրող, իմ մեծ ու փոքր նպատակներն ու երազանքները կապված են լրագրության հետ


11.Երբ սովածություն եմ զգում կեսգիշերից հետո…

- Գնում եմ խոհանոց


12.Ասա ինձ՝ չես կարող, և ես…

- Քեզ կապացուցեմ հակառակը


13.Հավատում եմ, որ…

-Երազանքներն իրականանում են


14. Ապագայից ինչ-որ պահի կանխագուշակու՞մ, թե՞ տոմս դեպի մանկություն...

- Ապագայից ինչ-որ պահի կանխագուշակում


15.Ես՝ ես չեմ, երբ

-Քննությունների եմ պատրաստվում / ծիծաղում է/

The article published in the Spokesperson project.
Share with friends
Սիլվի Տիգրանյան
to top