MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +9 °C ... +21 °C Tomorrow:+21 °C
Մի օր առանց լրջության. Հարցազրույց Մերի Դարաբյանի հետ
20:05, 28.03.2018
5258 | 0












Զրուցակիցս ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Մերի Դարաբյանն է:

1.Առավոտը սկսում եմ…

-Զարթուցիչի ողբաձայն հնչյուններով (իրականում ողբաձայն չի ուղղակի ես եմ տենց ընկալում ու նրա համար, որ տանեցիները ամեն մեկը իր սրբազան պարտքնա համարում մինչև գործի գնալը ինձ գոնե մի անգամ արթնացնի) / ծիծաղում է/


2.Սու՞րճ, թե՞ թեյ

-Երկուսն էլ, թե՞ էդպես չի կարելի, եթե չի կարելի ուրեմն՝ թեյ /ծիծաղում է/


3.Ձեր երեք ամենասիրելի ուտեստները

-Կարտոֆիլի ժարիտ, գրեչկա, խորոված


4.Ասա ինձ՝ չես կարող և, ես…

-Կապացուցեմ, որ դու չարաչար սխալվում ես


5.Հայաստանն ու ես…

-Նման ենք իրար, ինքն էլ է խուճուճ /ժպտում է/


6. Ըստ Ձեզ, ո՞րն է Հայաստանի ամենահետաքրքիր քաղաքը

- Կասեի Գյումրին, բայց ասում եմ ՝ Դիլիջանը /ժպտում է/


7. Եթե իմ մասին պատմող ֆիլմ լիներ, ապա այն կկոչվեր

- «Մի օր առանց լրջության»


8. Երբ պարապ եմ լինում...

-Ֆիլմ եմ նայում


9.Կյանքը ձանձրալի է առանց ...

-Առանց ինձ / ծիծաղում է/


10.Ի՞նչն եք համարում Ձեր երկրորդ տունը

-Ես ամեն տեղ տանն եմ, չէ որ սա Երևանն է, այստեղ ես տանն եմ /ծիծաղում է/


11.Ի՞նչ չեք ուտի երբեք, որքան էլ քաղցած լինեք

-Թաբուլե


12. Երջանիկ լինելու համար ինձ անհրաժեշտ է...

-Որ ինձ շատ հաճախ գրկեն


13. Երբ սովածություն եմ զգում կեսգիշերից հետո

- Գնում եմ քնելու / ծիծաղում է/


14.Տուր ինձ գիրք, թեյ և...
-
Անձրև ու պատուհանագոգ ու լիքը ժամանակ

15. Ես Մերի Դարաբյանն եմ, ես...

- Հոյակապ անձնավորություն եմ /ծիծաղում է/

The article published in the Spokesperson project.
Share with friends
Սիլվի Տիգրանյան
to top