Լրագրողների մի խումբ մեկնում է Երուսաղեմ՝ ռեպորտաժներ պատրաստելու: Նրանք քաղաքի տարբեր մասերում նկարահանումներ են կատարում, ապա գալիս են Ողբի կամ Լացի պատի մոտ: Նշանավոր աղոթավայրի շրջակայքում գտնվող մարդկանց հետ կարճ հարցազրույցներ վարելուց հետո նրանք մոտենում են ճակատը Պատին տևական ժամանակ հպած աղոթք անող ծերունու: -Բարև՛, պարո՛ն, դուք հաճա՞խ եք աղոթելու գալիս Ողբի պատի մոտ, - հարցնում են լրագրողները: -Այո՛, պարոնա՛յք, արդեն քառասուն տարուց ավելի է, որ ամեն երեկո ես այստեղ եմ գալիս, - պատասխանում է ծերունին: -Եվ հանուն ինչի՞ եք աղոթում, - հարցնում են լրագրողները: -Աղոթում եմ հանուն ամեն ինչի՝ հանուն ամբողջ աշխարհում պատերազմների վերացման, սովի հաղթահարման, հիվանդությունների բուժման, թշվառության, աղքատության վերացման… -Դուք իսկապե՞ս այդ ամենի համար աղոթում եք: -Ո՛չ միայն այդ ամենի…աղոթում եմ մոլորակի պահպանման, իմ ընտանիքի, իմ բարեկամների, ամբողջ մարդկության համար: Աղոթում եմ, որ մարդկության հիմնախնդիրները լուծում ստանան, երկրի ապականումը դադարի… -Եվ ի՞նչ արդյունքի եք հասել այդ աղոթքներով, - հարցնում են լրագրողները: -Արդյունքն աննշա՛ն է… տպավորություն ունեմ, թե պատի՛ հետ եմ խոսում: |