МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Завтра+28 °C
«Բերձորի միջանցքը» ներկայումս արցախահայությանը հուզող ամենամտահոգիչ հիմնահարցն է
19:26, 20.06.2022
1241 | 0
Վերլուծելով հանրության շրջանում առկա մտավախությունները, բազմաթիվ հարցեր՝ պայմանավորված Արցախը մայր Հայաստանին կապող միակ ցամաքային այլընտրանքային (Բերձորի միջանցքը փոխարինող) ճանապարհի հետ, ինչպես նաեւ մամուլում տեղ գտած հրապարակումները, ադրբեջանական կողմի տարածած հայտարարությունները և Արցախի պաշտոնական մեկնաբանության բացակայությունը, անհրաժեշտություն է առաջացել անդրադառնալու տվյալ հիմնախնդրին: Ըստ այդմ, «ԳԵՆ» նախաձեռնությունների կենտրոնը գրավոր դիմել է Արցախի Հանրապետության համապատասխան պետական մարմիններին՝ խնդրելով հստակ պարզաբանել, թե՝

-Ճանապարհի մեր հատվածի կառուցումը ներկայումս ի՞նչ փուլում է, ե՞րբ է նախատեսվում հանձնել շահագործման և ո՞ր բնակավայրերով է անցնելու այն:

- «Բերձորի միջանցքով» են անցնում Արցախի համար կենսական, ռազմավարական նշանակություն ունեցող գազատարը, էլեկտրական հաղորդուղիները, հեռախոսակապը, ինտերնետ կապը: Ինչպե՞ս է ապահովվելու այս ենթակառուցվածքների անխափան գործունեությունը:

-Բերձորից բացի ո՞ր հարակից համայնքներն են արդյունքում հայտնվելու Ադրբեջանի վերահսկողության տակ:

-Ինչպիսի՞ տեխնիկական եւ անվտանգային պայմաններում է իրականացվելու այլընտրանքային ճանապարհի երթեւեկությունը, հերքվում են արդյո՞ք խոսակցություններն այն մասին, որ այնտեղ տեղադրվելու է ադրբեջանական անցակետ:

Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի տեղյակ լինելու իրականացվող գործընթացներին և կարևորագույն հարցերի լուծման ոչ թափանցիկ գործելաոճն արցախահայության հանդեպ անընդունելի է:
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
«ԳԵՆ» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ
наверх