МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Завтра+29 °C
ՀԿԵ-ն ուղևորափոխադրումների գրավչության աճ է արձանագրում
16:59, 08.11.2023
181 | 0

2023 թվականի հունվար-հոկտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը փոխադրել է 421.5 հազար ուղևոր, ինչը 2022 թվականի ցուցանիշից ավելի է 7.1 տոկոսով:
Մերձքաղաքային հաղորդակցությունում փոխադրվել է 398 հազար ուղևոր, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 7.7 տոկոսով, իսկ միջազգային հաղորդակցության (Երևան-Թբիլիսի-Երևան, Երևան-Բաթումի-Երևան) մասով պատկերը հետևյալն է՝ փոխադրվել է 53, 5 հազար ուղևոր նախորդ տարվա նկատմամբ 3 տոկոսի աճով:

Հաշվետու ժամանակահատվածում ՀԿԵ-ն միջազգային փոխադրումների և մերձքաղաքային ճեպընթաց փոխադրումների տոմսերի առցանց գնման հնարավորությանը զուգընթաց ընձեռեց նաև մերձքաղաքային բոլոր էլեկտրագնացքների առցանց տոմսերի ձեռքբերման հնարավորություն: Բացի այդ, Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանում ներդրվեց պահատուփերի տրամադրման ծառայություն, ինչը չէր եղել դեռ խորհրդային ժամանակներից:
Որակի բարձրացման հարցերը և ուղևորների ավելի բարձր հարմարավետությանն ուղղված նոր ծառայությունների ներդրումը ՀԿԵ ընկերության ուշադրության կենտրոնում են:

Автор: Ruben Grdzelyan
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Ruben Grdzelyan
наверх