МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Завтра+29 °C
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հայտարարությունը՝ մրցութային ընթացակարգերի վերաբերյալ
11:56, 07.06.2019
4066 | 0

«Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել մրցութային ընթացակարգերի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.



Խոշոր ենթակառուցվածքային ընկերություն հանդիսանալով՝ «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ-ն տարբեր ընկերություններից էական ծավալով ապրանքներ և ծառայություններ է գնում: Գնումները կատարվում են մրցութային ընթացակարգերում հաղթած ընկերություններից և բացառապես գին/որակ հարաբերակցություն առավել օպտիմալ առաջարկների հիման վրա:


Երկաթուղու գործունեության արդյունավետության կատարելագործմանն ուղղված այս պրակտիկան ոչ բոլոր պոտենցիալ մատակարարների սրտով է: Մասնավորապես, 2014-2015 թթ-ից սկսած՝ ապրանքներ և ծառայություններ մատակարարող որոշ ընկերություններ սկսել են մրցույթներում պարտվել ավելի ցածր գին և ավելի բարձր որակ առաջարկող մրցակիցներին: Մասնավորապես, «Լիոն Պրինտինգ Սերվիս» և «Շին Արտս» ՍՊԸ-ները՝ մրցութային ընթացակարգերի արդյունավերտության կատարելագործման արդյունքում, սկսել են աստիճանաբար դուրս մղվել ՀԿԵ-ի մատակարարների շարքերից: Արդյունքում երկաթուղին սկսել է տնտեսել էական ֆինանսական միջոցներ, որոնք փոխանցվում են ռազմավարական ուղղությունների զարգացման ֆինանսավորմանը:


Նշված ընկերությունների հիմնադիրներն ու սեփականատերերը՝ մրցութային հանձնաժողովին ներկայացվող առաջարկների մրցունակությունն և գրավչությունը բարձրացնելու փոխարեն բոլորովին այլ տակտիկա ընտրեցին: Նրանք սկսեցին երկաթուղու գործունեության և ղեկավարության վարկաբեկմանն ուղղված լայնամասշտաբ արշավը ԶԼՄ-ներում: Տպագիր մամուլում և համացանցում հայտնվում են զրպարտչական հոդվածներ և հորինված փաստերով լի հարցազրույցներ, որտեղ իրականությունը ոտքից գլուխ է շրջված:

Սակայն վերջին մի քանի տարիների ընթացքում տարածվող բազմաթիվ ստահոդ հայտարարություններն ու պնդումները այդպես էլ չհաստատվեցին ոչ այն ժամանակ, երբ արշավը նոր էր սկսվում, ոչ էլ այժմ:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ չի պատրաստվում հրաժարվել ընկերության ֆինանսական արդյունավերտության մակարդակի բարձրացման քաղաքականությունից և շարունակելու է գնումներ կատարել մրցութային ընթացակարգերի հիման վրա:


«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը նաև կոչ է անում ԶԼՄ-ներին հրաժարվել միակողմանի չհաստատված տեղեկատվության, կանխակալ կարծիքների և կասկածելի աղբյուրներից ստացված մանիպուլյատիվ բնույթի հայտարարությունների տարածման պրակտիկայից:

***

ՀԿԵ ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Автор: Ruben Grdzelyan
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Ruben Grdzelyan
наверх