МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +29 °C Завтра+29 °C
Ռեկորդային թվով ուղևորներ
14:43, 05.01.2022
1202 | 0

2021 թվականի հունվար-դեկտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը փոխադրել է 3 մլն 124 հազար տոննա բեռ, ինչը 2, 4 տոկոսով պակաս է 2020 թվականի ցուցանիշից:


Ընդ որում, արտահանման հաղորդակցությունում փոխադրվել է 400 հազար տոննայից մի փոքր ավելին, ինչը 17 տոկոսով պակաս է 2020 թվականի ցուցանիշից, ներմուծման հաղորդակցությունում՝ 646, 5 հազար տոննա (4, 4 տոկոս անկում), և տեղական հաղորդակցությունում՝ 2 մլն տոննա (2, 7 տոկոս աճ):


2021 թվականին ՀԿԵ գնացքներով փոխադրվել է 436 հազար ուղևոր, ինչը 43 տոկոսով ավելի է 2020 թվականի ցուցանիշից: Անցյալ տարի միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 19, 5 հազար ուղևոր, տեղական հաղորդակցությունում՝ 416, 5 հազար: Ուղևորների թվի զգալի աճը պայմանավորված է 2020 թվականի ցածր վիճակագրական բազայով COVID-19 համաճարակի սահմանափակումների պատճառով:

Автор: Ruben Grdzelyan
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Ruben Grdzelyan
наверх