МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +29 °C Завтра+29 °C
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը հումանիտար օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկում Հայաստանում իր ներկայության մարզերին
16:34, 06.05.2020
3174 | 0

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խումբը 30 տոննա մարդասիրական պարենային օգնություն է տրամադրել Հայաստանում իր ներկայության ազդակիր համայնքներին: Արտակարգ դրության պայմաններում այս նախաձեռնությունը պարբերական բնույթ է կրում։

Ընկերության ղեկավարության որոշմամբ մայիս ամսին օգնություն ստացավ Արարատի և Գեղարքունիքի մարզերի 2343 ընտանիք։

Ցուցակներում ընդգրկված են չափազանց ծանր կացության պայմաններում գտնվող ընտանիքները, մասնավորապես, միայնակ տարեցները (առանց խնամակալների), բազմազավակ ընտանիքները և հաշմանդամություն ունեցող քաղաքացիները։
Ապրիլ ամսին աջակցություն ստացավ ազդակիր համայնքների (ք․Վարդենիս և Արարատ, Գեղամասար համայնքի 18 գյուղ) 1600 ընտանիք։

Աջակցություն ստացողների ցուցակները ձևավորվել են Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական աջակցության («Փարոս») ծրագրի բազայի հիման վրա։

Ընկերությունը այս սոցիալական ծրագիրը իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ: Կամավորների կողմից ձևավորված աշխատանքային խումբը կազմակերպում է օգնության բաշխումը կարիքավորներին:

«ԳեոՊրոՄայնինգ» միջազգային հանքարդյունաբերական ընկերության հայաստանյան ակտիվներն են «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» և «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ընկերությունները։
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ներդրումները գերազանցում են 540 մլն․ ԱՄՆ դոլարը։ Ընկերության հայաստանյան ակտիվներիում աշխատողների թիվը կազմում է մոտավորապես 2500 մարդ։

Автор: Ruben Grdzelyan
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Ruben Grdzelyan
наверх