МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +9 °C ... +21 °C Завтра+21 °C
Դաս- միջոցառում՝ «Գրականությունը և կյանքը»
15:02, 27.11.2013
5071 | 0

Ս.թ. նոյեմբերի 27-ին Արմավիր մարզի Բամբակաշատ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Շուշանիկ Մարտիրոսյանը VIIա դասարանում կազմակերպեց դաս-միջոցառում՝ «Գրականությունը և կյանքը» թեմայով: Դաս-միջոցառումը տեղի ունեցավ համակարգչային կաբինետում, որին ներկա էին տնօրեն տիկին Գայանե Պարոնյանը, ուսուցիչներ, ծնողներ:

Դաս-միջոցառումը բաղկացած էր երեք մասից՝

· Ինչ է գրականությունը

· Գրականություն և արվեստ

· Ինչ է սովորեցնում գրականությունը

Դաս-միջոցառման նպատակը՝

v Աշակերտների մեջ սերմանել բարություն, հայրենասիրություն

v Հարստացնել գիտելիքների պաշարը

v Ցույց տալ գրականության դաստիարակչական դերը

v Մղել ստեղծագործական, որոնողական աշխատանքի

v Զարգացնել խոսքը

v Գրականությունը կապել արվեստի այլ ճյուղերի հետ

Դաս- միջոցառումը սկսվեց Շուշանիկ Մարտիրոսյանի խոսքով: Նա խոսեց գրականության դաստիարակչական դերի մասին, մեջբերեց հայ մեծ գրողնրի խոսքերը, այնուհետև հարց ուղղեց աշակերտներին, թե ինչ է գրականությունը նրանց համար:

Աշակերտները հայտնեցին իրենց կարծիքները, նշեցին նաև, որ գրականությունը արվեստի տեսակ է, առաջնակարգ տեղ ունի արվեստների մեջ: Դրա համար այն կոչում են նաև արվեստների մայր: Գրականությունը կապեցին արվեստի մյուս ճյուղերի հետ, նշեցին հայ գրական ստեղծագործություններ, որոնք դարձել են արվեստի գործեր, երգեցին, ասմունքեցին: Աշակերտները ոգեշնչվել էին Չարենցի «Տաղարան» շարքով և իրենց պատկերացմամբ նկարել էին Չարենցի բանաստեղծությունները: Աշակերտները ներկայացրեցին նկարները, մեկնաբանեցին և նշեցին, որ Չարենցի ստեղծագործությունները տեսնում են բոսոր, ոսկեգույն, նարնջագույն, տաք գույների մեջ: Պատասխաններին զուգահեռ՝ ինտերակտիվ գրատախտակին ցուցադրվում էին հայ գրողների, արվեստի գործիչների դիմանկարները և նրանց ստեղծագործությունները:

Աշակերտները գրողների խոսքերի, բանաստեղծական տողերի, ասացվածքների միջոցով պատասխանեցին նաև այն հարցին, թե ինչ է սովորցնում գրականությունը:

Ամփոփելով դաս-միջոցառումը՝ աշակերտներին հանձնարարվեց մեկ բառով գրել, թե ինչպիսին պետք է լինի մարդը: Նրանք գրել էին, որ մարդը պետք է լինի բարի, հայրենասեր, արդար, բարեհամբույր, անձնուրաց, նպատակալաց:

Դաս-միջոցառումը եզրափակվեց ուսուցչուհու հետևյալ խոսքերով. «Սիրելի´ աշակերտներ, կյանքը բարդ է ու դժվար: Գրականությունը մեզ սովորեցնում է ճիշտ ապրել, ապրել այնպես, որ հետո չզղջանք մեր արածի կամ չարածի համար:

Հիշե´ք, ինչ էլ որ սովորեցնի մեզ կյանքը, մեր սիրտը միշտ հավատում է հրաշքների: Յուրաքանչյուրիս սրտում ապրում են բազմաթիվ բարի, նուրբ, քնքուշ ու գունագեղ թիթեռներ:

Բա՛ց թողեք ձեր հոգու թիթեռները, թող նրանք սավառնեն և լույս, բարություն, ջերմություն սփռեն աշխարհում»:


Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
«Բամբակաշատի միջնակարգ դպրոց»ՊՈԱԿ
18:55, 09.11.2013
5106 | 0
наверх