Ս/թ ապրիլի 26-ին Բամբակաշատի միջնակարգ դպրոցում կենսաբանություն առարկայից տեղի ունեցավ միջոցառում՝ «Հանուն առողջ ապրելակերպի» թեմայով: Միջոցառման մասնակիցները 11-րդ դասարանի աշակերտներն էին: Քանի որ այսօր թմրանյութերի, ալկոհոլի և ծխախոտի օգտագործումըդարձել է մասսայական, միջոցառման հիմնական նպատական էր այդ վտանգավոր նյութերից զերծ պահել աշակերտներին, նրանց մեջ ձևավորել առողջ ապրելակերպ, կարևորել սպորտի և ֆիզկուլտուրայի դերն ու նշանակությունը անձի զարգացման գործընթացում: Միջոցառումը տեղի ունեցավ դերային խաղ սկզբունքների կիրառմամբ, որին մասնակցում էին գիտաժողովի նախագահողներ առաջինը և երկրորդը, սոցիոլոգը, կենսաբանը, բժիշկ- թոքաբանը, քիմիկոսը, առաջին և երկրորդ բժիշկ-նարկոլոգները, իրավաբանը, պատմաբանը և կենսաքիմիկոսը: Միջոցառումը կազմակերպվեց համակարգչային կաբինետում: Սենյակը ձևավորված էր աշակերտների կողմից պատրաստված թեմատիկ պաստառներով, նկարներով: Էլեկտրոնային գրատախտակի միջոցով ցուցադրվեցին թեմային համապատասխան նկարներ, որոնք առավել տպավորիչ դարձրին դասը: Նմանատիպ միջոցառումներԲամբակաշատի միջնակարգ դպրոցում հաճախ են կազմակեպվում, դրանք նպատակ ունեն մեր երիտասարդությանըզերծ պահելուվնասակար սովորույթներից ևցույց տալ այդ վտանգավոր երևույթներիհետևանքները: Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրենությունը, ուսուցիչներ և ոստիկանության Արմավիրի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցներ: |