МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +9 °C ... +21 °C Завтра+21 °C
«Բոլշևիկյան հեղաշրջումը և Հայաստանը»
10:20, 24.03.2014
3652 | 0

Բաց դասի թեման՝ «Բոլշևիկյան հեղաշրջումը և Հայաստանը»

Ուսուցչուհի՝ Ցողիկ Ազիզյան

Դասարան՝ XI




Ս/թ մարտի 5-ին Արմավիր մարզի Բամբակաշատ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Ցողիկ Ազիզյանը 11-րդ դասարանում կազմակերպեց բաց դաս «Հայոց պատմություն» առարկայից: Դասի թեման էր ՝ «Բոլշևիկյան հեղաշրջումը և Հայաստանը» : Բաց դասին ներկա էին դպրոցի տնօրեն տիկին Գայանե Պարոնյանը և մի խումբ ուսուցիչներ:

Իր ներածական խոսքում ուսուցչուհի Ցողիկ Ազիզյանը համառոտ ներկայացրեց այն բարդ պատմական իրավիճակը, որում հայտնվել էր Հայաստանը Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով:

Այնուհետև աշակերտների օգնությամբ էլեկտրոնային գրատախտակին «Ժամանակի ուղի» մեթոդով վեր հանեց մի քանի պատմական իրադարձություններ:

«Գրական խմբակ» մեթոդով ձևավորեցին երեք խմբեր, որոնց առաջադրվեց ներկայացնել թեմայի առանձին հատվածները` կազմելով թեստային առաջադրանքներ, ԳՈւՍ մեթոդով ներկայացնել «Թուրքահայաստանի մասին» դեկրետը, «Պատմական հիշողության հինգ օղակներ» մեթոդով ներկայացնել Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը:

Նախապես ձևավորված «Տիգրան Մեծ» , «Աշոտ Երկաթ» և «Մեծ Հայք» խմբերը ներկայացրեցին իրենց աշխատանքները և գնահատեցին դրանք:

Ուսուցիչը առաջարկեց աշակերտներին ներկայացնել այն հնարավոր քայլերը` ստեղծված բարդ իրավիճակից դուրս գալու համար: Քննարկումների արդյունքում աշակերտները հանգեցին այն եզրակացության, որ օրհասական պահերին հայ ժողովուրդը հույսը պետք ե դնի իր ուժերի վրա և կենաց մահու պայքար մղի իր երկրի ազատության և անկախության համար:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
«Բամբակաշատի միջնակարգ դպրոց»ՊՈԱԿ
18:55, 09.11.2013
5106 | 0
наверх