МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +25 °C Завтра+22 °C
Իմ արև...Դա դու ես...
23:30, 06.01.2013
4409 | 0
Անցյալի հուշերում թողած հետքերդ պարզվեցին ու արևից դեղին դարձան: ՈՒ տեսա քեզ արևի անգույն ցոլքերում: Դու էիր: Կանաչ խոտերին քո կանաչ ոտնահետքերն էին նշմարվում, դու էիր: Քեզ գտա ծովի ավազի մանր կույտերում: Քո ստվերն էր: Դու պարզել էիր ձեռքերդ արևին ու նրանից չգիտես ինչու ջերմություն էիր ուզում՝ չիմանալով, որ արևը հենց քո մեջ է: Քո մասին առասպելներ ու լեգենդներ կան հյուսված բանաստեղծի նոթատետրում: Քո մասին նույնիսկ գիշերվա երկնային բնակիչներն են խոսում: Դու անցյալում ես թողել քո այսօրվա ոտնահետքերը, այսօրվա անձրևին քո ջերմությունն է ամբողջ երկնքում, ու ոչ ոք չի զգում անձրևը, ու չի մրսում: Անտառում վայրի թռչունները քո մասին երգ են հորինել. դու ես նրանց ոգեշնչել:
Իմ կորած, իմ մոլորված արև: Գիշերային լուսատուները քեզ ընկեր դարձած, թողեցին իրենց ոտնահետքերն ամբողջ երկնքում, դուք դարձաք միասնական, դուք չեք վիճում: Դու կեսօր էիր, հիմա էլ գիշեր դարձար: Դու միայն անապատում ջերմություն չես սփռում, այլ նաև ծովի ավազներին ու կանաչ խոտերին. ես զգում եմ կանաչների տաք գոլորշին:
Իմ արև, վառվում ես նույնիսկ փակ բանտերում, որտեղից երբեք բանաստեղծի լեգենդներն ու պատմվածքները քո մասին դուրս չեն գալիս, ու ոչ քո երբեք չի կարդացել քո մասին, իմ արև...
Автор: H.. M..
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
H.. M..
23:10, 27.10.2013
11645 | 0
23:03, 27.10.2013
10318 | 0
19:39, 28.05.2013
36569 | 0
00:07, 26.01.2013
16949 | 0
19:43, 19.01.2013
13816 | 0
19:35, 19.01.2013
38625 | 0
19:29, 19.01.2013
37150 | 0
наверх