МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +12 °C ... +24 °C Завтра+22 °C
Ոգևորիչ առաջարկ. թղթակցելու ենք qahana.am-ին .«Հայորդի» ամսաթերթ
09:02, 28.07.2017
4217 | 0

Ապրիլի 28-ին «Հայորդի» հյուրասրահում հյուրընկալել էինք Արարատյան Հայրապետական Թեմի թեմական ծրագրերի համակարգող և qahana.am հոգևոր կայքէջի լրագրող Հասմիկ Թամամյանին: Հասմիկն, ի դեպ, վարում է նաև «Շողակն Արարատյան» հոգևոր հաղորդաշարը Հանրային ռադիոընկերության եթերում:

«Հայորդի» լրագրողական ակումբի անդամների հետ հանդիպման ընթացքում Հասմիկ Թամամյանը խոսեց լրագրողական գործունեության կարևորագույն սկզբունքների` անաչառության, անկողմնակալության մասին` պատանիներին հորդորելով ավելի շատ ընթերցել և ավելի շատ գիտելիքներ կուտակել:

«Հայորդի» թերթի շուրջ համախմբված երիտասարդներին ոգևորեց qahana.am-ի լրագրողի առաջարկը. թղթակցել նաև Արարատյան Հայրապետական Թեմի պաշտոնական կայքէջին:


Ռուզաննա ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

«Հայորդի» լրագրողական ակումբ

«Հայորդի» երիտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ Թիվ 5, մայիս 2017թ.

https://www.facebook.com/profile.php?id=100015880478066&ref=ts&fref=ts




Пресс-секретарь: Հայորդի ամսաթերթ
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Հայորդի ամսաթերթ
наверх