МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +19 °C Завтра+23 °C
«Ողջ ազգն այդ օրերին բանակ էր դարձել». Ալեքսան Ավետիսյան
13:54, 14.04.2018
4237 | 0
Այսօր ներկայացնենք ներքինդվինցի ևս մեկ ազատամարտիկի, ով եղել է Ատամանի` Լաերտ Սաղաթելյանի ջոկատից և մարտնչել «Մուշ» -ի տղաների կողքին: Արցախյան գոյամարտի առաջին կամավորներից մեկն է եղել Ալեքսան Ավետիսյանը, ով ռազմաճակատ է մեկնել 1989 թվականին և իր մարտական ուղին սկսել Երասխավանի կռիվներից:
Ծնվել է 1959 թվականի հուլիսի 15-ին:
13 հոգի էին գյուղից, երբ մեկնեցին ճակատ` ինքնակամ զինվորագրվելով հայրենիքի պաշտպանության գործին: 1993-ին միայն վերջնականապես տուն է վերադառնում, երբ արդեն ծնվել էին իր երկու որդիները. Հայկը` 1990-ին, Հակոբը` 1992-ին:
Ուրախությամբ է արձանագրում, որ իրենց ջոկատի համագյուղացի ընկերները բոլորն էլ ողջ և առողջ վերադարձել են տուն, բոլորն էլ արիաբար են մարտնչել և երբեք չեն նահանջել թշնամուց:
Ողջ ազգն այդ օրերին բանակ էր դարձել. կին թե տղամարդ, մեծ թե փոքր լծված էին Արցախի պաշտպանության գործին: Ով էլ որ ճակատում չէր, թիկունքից էր օգնության ձեռք մեկնում առաջին գծի տղաներին: Թիկունքում էլ` երկրի ներսում, այդ տարիներին ապրելը հեշտ չէր` «մութ ու սուղ» տարիներն էին, սակայն մարդիկ համախմբված էին, զինվորին օգնության ձեռք էին մեկնում ինչպես Հայաստանի քաղաքներից ու գյուղերից, այնպես էլ սփյուռքից:
«Ով ինչով կարող էր՝ գործած ձեռնոցներ, գուլպաներ, ծխախոտ, սնունդ, մսամթերք, հագուստ... Այ սա էր մեր հաղթանակին նպաստում, բոլորս մեկ բռունցք էինք դարձել», - հպարտությամբ նշում է զրուցակիցս` Ալեքսան Ավետիսյանը` մաղթելով հայ ազգին և աշխարհին խաղաղ երկինք և բոլոր զինվորներին բարի ծառայություն:

Անուշիկ ԱՍԼԱՆՅԱՆ
Գուրգեն ԳԵՂԱՄՅԱՆ
«Հայորդի»

«Հայորդի» երիտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ. ԹԻՎ 2 Փետրվար, 2018Թ
Пресс-секретарь: Հայորդի ամսաթերթ
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Հայորդի ամսաթերթ
наверх