ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ օգոստոսի 22-ին Վերին Արտաշատի սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մխիթար քահանա Ալոյանը հերթական բերք ու բարիքի խմբաքանակը հասցրեց ԼՂՀ-ի Ասկերանի և Աղդամի առաջնագիծ: Տեր Հայրն իր օրհնությունը բերեց հայոց քաջ զինվորներին, ոգևորեց նրանց իր քարոզով և բաժանեց Երուսաղեմից բերված սրբապատկերներ: Տեր հոր նախաձեռնությունը կյանքի կոչվեց կանադահայ Ազատ Վարդանյանի, Նորաշենի համայնքապետ Նորայր Գրիգորյանի, Կրասնոդարի բնակիչ պարոն Արտոյի և Ներքին Դվին գյուղի բնակիչ Սրբուհի Դովլաթյանի ներդրումների շնորհիվ: «Հայորդի» երիտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ Թիվ 7-8, օգոստոս-սեպտեմբեր 2017թ. |