МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +7 °C ... +18 °C Завтра+21 °C
Հայկական կողմը ընդգծեց «Ռուսական երկաթուղիներ» ընկերության աշխատանքի կարևորությունը Հայաստանի տարածքում
19:15, 23.11.2018
4402 | 0

«Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինը մասնակցեց Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Եվգենիյ Դիտրիխի և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Արշակյանի Մոսկվայում կայացած հանդիպմանը, հայտնում է ՌԵ մամլո ծառայությունը:

Հանդիպման մասնակիցները քննարկեցին «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության գործունեության հետ կապված մի շարք հարցեր և հետագա անելիքները:

Հակոբ Արշակյանը նշեց, որ ՀԿԵ գործունեությունը և ընկերության կողմից իրականացվոր ներդրումների առաջնային խնդիրը Հայաստանի տնտեսության զարգացումն է: Այս պահի դրությամբ ռուսական կողմը զգալի միջոցներ է ուղղել Հայաստանի Հանրապետության երկաթուղային ենթակառուցվածքի զարգացմանը:

Դրական են գնահատվել նաև ուղևորափոխադրումների զարգացմանը ուղղված միջոցառումները: Մասնավորապես, նշվել է, որ ընթացիկ տարում ՀԿԵ գնել է երկու ժամանակակից ЭП2Д էլեկտրագնացքներ՝ մեկը արդեն օգտագործվում է Երևան-Գյումրի-Երևան ուղղությունով, իսկ մյուսը նույն ուղիով կսկսի օգտագործվել 2019 թվականի առաջին եռամսյակում:

Հայկական կողմը ընդգծեց «Ռուսական երկաթուղիներ» ընկերության աշխատանքի կարևորությունը Հայաստանի տարածքում և նշեց, որ պատրաստ է հետագա փոխշահավետ համագործակցության:

Բացի այդ, հանդիպման մասնակիցները անդրադարձան ՀԿԵ ուղևորափոխադրումների Հայաստանի կառավարության կողմից սուբսիդավորման, Կովկաս-Փոթի-Կովկաս լաստանավային փոխադրման կատարելագործման, պետական հատուկ պահպանության անհրաժեշտություն ունեցող օբյեկտների և ՀԿԵ գործունեության զարգացման ռազմավարության հարցերին:

Автор: Ruben Grdzelyan
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Ruben Grdzelyan
наверх