Խոսքը թռչո՜ւմ է Խոհի հետ միասի՜ն հեռանում անդարձ, Մի պահ կարծես թե կյա՜նքը քարանում- Դառնում է դատարկ մի տարածք: Խոսքը թռչո՜ւն է՝ կենդանի էակ, Եվ հոգի՜ ունի և սիրտ, Անընդհատ դեպի վե՜ր սուրալու ունակ Ունի նաև խիղճ: Միամիտ թռած խոսքը հանցա՜նք չէ, Ոճի՜ր չէ, ո՛չ էլ դավաճան մի բա՛ռ, Միամիտ թռած խո՜սքը Մահաշեղբ դանա՛կ է - Պատժապարտ կյանքի ձեռքերում ճապաղ: Անեծքի նմա՜ն ետևդ ընկած Հետևո՜ւմ է քեզ խո՜սքը անհոգի, Խոսում է քո մեջ մի ցա՜վ անաղարտ Ու մատնում է քեզ Կորստի… |