МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +7 °C ... +19 °C Завтра+21 °C
Երկաթուղում շարունակվում է երթևեկության ավտոմատացումը
10:04, 11.12.2018
3762 | 0
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հանձնաժողովը ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի գլխավորությամբ ուսումնասիրել է Սևան-Զոդ հատվածի ենթակառուցվածքի պատրաստվածության մակարդակը ձմեռային աշխատանքին:

Բացի այդ, հանձնաժողովը ստուգել է Շորժա-Զոդ հատվածում 90-ականների սկզբից չշահագործվող միկրոպրոցեսորային արգելափակման կիսաավտոմատ համակարգի վերականգնման ընթացքը: Տարվող աշխատանքների շրջանակներում տեղարդվել է 135 կմ օպտիկամանրաթելային մալուխներ: Ներդրումների ծավալը կազմում է 96, 4 մլն դրամ:

Իսկ աշխատանքների ավարտին ապահովվելու է առանց կանգառների երթևեկություն Արարատ-Զոդ հատվածի ամբողջ երկայնքով:
Սևան-Զոդ հատվածն ամփոփում է այս երթուղում ազդանշանային, կենտրոնացման և արգելափակման համակարգի վերականգնման ծրագիրը: Զոդ կայարանում սլաքների և ազդանշանների էլեկտրական կենտրոնացման համակարգի ներդրումը թույլ է տվել կրճատել մեխանիկական աշխատանքը և շարժակազմի մանևրման ժամանակը, բարձրացնել գնացքների երթևեկության անվտանգության մակարդակը, ինչպես նաև անցնել ժամանակակից օպտիկամանրաթելային կապի կիրառմանը:

2017 թվականի դեկտեմբերին վերականգնվել էր Երևանի Կարմիր Բլուր կայարանի էլեկտրակենտրոնացման համակարգը, որը չեր գործում 90-ականների սկզբից: Բոլոր աշխատանքները կատարվել են առանց միջնորդ ընկերությունների և բացառապես Հարավկովկասյան երկաթուղու ավտոմատացման, հեռամեխանիկայի և կապի ձեռնարկության աշխատակիցների ջանքերով:

Հարավկովկասյան երկաթուղու գործունեության շրջանում երկաթուղում արդեն վերականգնվել է էլեկտրակենտրոնացման 9 կետ, այդ թվում երեքը՝ զրոյից (Զոդ, Կարմիր Բլուր և Դալարիկ կայարաններում): 2008 թվականից ավտոմատացման, հեռամեխանիկայի և կապի միջոցների արդիականացմանը ՀԿԵ-ն ուղղել է 3, 5 մլրդ դրամ:

2019 թվականի ծրագրով նախատեսվում է Ղալթախչի կայարանի էլեկտրակենտրոնացման համակարգի արդիականավումը, այդ թվում նոր շենքի կառուցումը աշխատակիցների աշխատանքի պայմանների բարելավման համար:
Автор: Ruben Grdzelyan
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Ruben Grdzelyan
наверх