- Անհագստանալու ոչինչ չկա, տիկին, ես հիմա կզրուցեմ ձեր տղայի հետ: Իմ բազմամյա փորձը, ինձ երբեք չի խաբել: Ընդամենը մեկ թեստ ու ես կասեմ…այ տեսեք սա սպիտակ թղթի վրա կաթեցրած թանաքի երկու մեծ կաթիլներ են, կախված նրանից թե ձեր տղան ինչ կտեսնի, ես ունեմ դրանց պատասխանները, գիտականորեն հիմնավորված: Պա՞րզ է: - Այո բժշկուհի ջան, ես անհանգստանում եմ, մեկ մեկ անյպիսի համեմատություններ է անում որ կարծես մեծ մարդ լինի, մեկ-մեկ էլ ռոմանտիկ մի բան, որ նույնիսկ ես չեմ կարող… - Վաղը ժամը 12.00 եկեք նրա հետ: Անհանգստանալու ոչինչ չկա, այս թեստի հեղինակը աշխարհահռչակ հոգեբան է՝ Լեժի Պոխաբչեկը, որը գրի է առել հնարավոր բոլոր պատասխանները այնպես որ… Հոգեբանը միջին տարիքի, կոկիկ հագնված այդ հաճելի կինը բացեց իր կաբինետի դուռն ու ներս հրավիրեց կնոջն իր տղայի հետ: - Քանի՞ տարեկան ես: - Հինգ: - Անունդ: - Գառնուկ: - Միգուցե Գառնիկ: - Ոչ, ես լավ գիտեմ իմ անունը: - Լավ, թող լինի Գառնուկ: Այ տեսնում ես այս թուղթը, կարող ես ասել թե ինչ ես տեսնում, նայիր ուշադիր, մի շտապիր, լա՞վ: - Լավ: Բժշկուհու դիմաց բոլոր հնարավոր պատասխաններն էին: Ակնոց, մեքենայի հանգցրած լույսեր, թանաքի լաքա, սև աչքերով սմայլիկ, երկու թունել, կատվի աչքեր…128 պատասխան և բոլորի դիմաց իրենց պատասխանները: Երեխայի մայրը հագավ ակնոցներն ու տեղափոխվեց բժշկուհու մոտ, որ անձամբ կարդա պատասխանը: Բժշկուհին լուռ աչքերով հավանություն տվեց: - Դե Գառնիկ ինչ ես տեսնում, - բժշկուհին էլ երեխայի մոր նման անհամբեր էր: - Ես Գառնուկ եմ: - Լավ, թող լինի Գառնուկ, ինչ ես տեսնում, լավ մտածիր: - Տեսնում են սպիտակ թուղթ… Բժշկուհին ու մայրը երկար ման եկան նման պատասխանի, բայց այդպես էլ չգտան, իսկ տղան ժպտում էր, անմեղ երեխայի մի հաճելի ժպիտով: Ս.Ումառ-Հարությունյան |