МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +22 °C Завтра+16 °C
Ուզում եմ բարևներ քեզ հղել...
21:02, 03.05.2019
2641 | 0
Ուզում եմ բարևներ քեզ հղել,
Բարևներ՝ երգերի միջոցով,
Քո մասին երգեր եմ ես գրել,
Բոլորն էլ՝ իմ սրտի խոսքերով:
Բարևներ, բարևներ, սիրելիս,
Բարևներ կրակոտ իմ սրտից,
Համբույրներ, համբույրներ, սիրելիս,
Համբույրներ քեզ սիրող էակից:
Սիրել եմ, կսիրեմ, սիրելիս,
Թող մեռնեմ քո սերը իմ սրտում,
Չեմ կարող առանց քեզ, սիրելիս,
Ես ապրել, տեղ գտնել աշխարհում:
Ընդունիր բարևս, սիրելիս,
Բարևը քեզ սիրող էակից,
Խոնարհվեմ քո առաջ, սիրելիս,
Հեռանամ քո սիրով աշխարհից:

Սերյոժա Հովհաննիսյան «Վարդագույն լույսեր»
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Սերյոժա Հովհաննիսյան
13:35, 04.05.2019
2502 | 0
наверх