Բթամտության գագաթնակետն է, այլ բան ասել չեմ կարող: Եւ սա աշխատա՞նք է կոչվում: Խոզավարի, անպատասխանատու աշխատանք: Հայաստանում հիմնախնդիրները շատ են, այդ թվում նորմալ աշխատողներ ունենալու: Այս երկրում շատերը ձգտում են զարմացնել իրենց կատարած «հանճարեղ» գործերով: Չգիտեմ, էլցանցի, թե այլ կառույցի աշխատակիցների կատարած աշխատանքն է, բայց այս հաստ մալուխն անցկացնելիս հենասյունն ավելի է թեքվել, ծռվել է, վրան մանր ճաքեր կան, խոսքը ճկված մասի հակառակ կողմի ճաքերի մասին է: Գյումրու բնակելի տներից մեկի մոտ գտնվող բետոնե հենասյունը բավական ծռված է ու կարող է ընկնել մոտակա տան վրա հնարավոր բոլոր վատ հետեւանքներով հանդերձ: Եւ ոչ միայն կարող է ընկնել, այլեւ ջարդվել, նոր ընկնել: Կողքին էլ փտած փայտե հենասյուն կա: Ես նման ձեւով կատարված մոնտաժ երբեւէ չեմ տեսել: Խոզավարի աշխատողները պատասխան կտա՞ն հնարավոր անկանխատեսելի հետեւանքների համար, չէ՞ որ քաղաքացիների կյանքին կարող է լուրջ վտանգ սպառնալ: Եթե նման փնթի ձեւով պետք է աշխատեք, ավելի լավ է դիմում գրեք, հրաժարվեք ձեր աշխատանքից: Նման անփույթ ձեւով աշխատողներին անհրաժեշտ է խիստ պատժել: ԱԻՆ-ից պատասխանում են, թե մեր գործը չէ, էլցանցում գրանցում են տեղի ունեցածը, բայց մինչեւ հիմա բրիգադ չեն ուղարկում, որ հարցը կարգավորեն: Մինչեւ առավոտ հենասյունը կարող է շրջվել: Սպասում եմ հրատապ արձագանքի: Հունիսի 8-ին արդեն հին հենասյան փոխարեն նորն է տեղադրվել: |