ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Այս ամենը կարող է արտակարգ իրավիճակների առաջացման պատճառ դառնալ (լրացված)
19:56, 07.06.2019
3621 | 0























Բթամտության գագաթնակետն է, այլ բան ասել չեմ կարող: Եւ սա աշխատա՞նք է կոչվում: Խոզավարի, անպատասխանատու աշխատանք:
Հայաստանում հիմնախնդիրները շատ են, այդ թվում նորմալ աշխատողներ ունենալու: Այս երկրում շատերը ձգտում են զարմացնել իրենց կատարած «հանճարեղ» գործերով:
Չգիտեմ, էլցանցի, թե այլ կառույցի աշխատակիցների կատարած աշխատանքն է, բայց այս հաստ մալուխն անցկացնելիս հենասյունն ավելի է թեքվել, ծռվել է, վրան մանր ճաքեր կան, խոսքը ճկված մասի հակառակ կողմի ճաքերի մասին է:
Գյումրու բնակելի տներից մեկի մոտ գտնվող բետոնե հենասյունը բավական ծռված է ու կարող է ընկնել մոտակա տան վրա հնարավոր բոլոր վատ հետեւանքներով հանդերձ: Եւ ոչ միայն կարող է ընկնել, այլեւ ջարդվել, նոր ընկնել: Կողքին էլ փտած փայտե հենասյուն կա: Ես նման ձեւով կատարված մոնտաժ երբեւէ չեմ տեսել:
Խոզավարի աշխատողները պատասխան կտա՞ն հնարավոր անկանխատեսելի հետեւանքների համար, չէ՞ որ քաղաքացիների կյանքին կարող է լուրջ վտանգ սպառնալ: Եթե նման փնթի ձեւով պետք է աշխատեք, ավելի լավ է դիմում գրեք, հրաժարվեք ձեր աշխատանքից: Նման անփույթ ձեւով աշխատողներին անհրաժեշտ է խիստ պատժել: ԱԻՆ-ից պատասխանում են, թե մեր գործը չէ, էլցանցում գրանցում են տեղի ունեցածը, բայց մինչեւ հիմա բրիգադ չեն ուղարկում, որ հարցը կարգավորեն: Մինչեւ առավոտ հենասյունը կարող է շրջվել: Սպասում եմ հրատապ արձագանքի: Հունիսի 8-ին արդեն հին հենասյան փոխարեն նորն է տեղադրվել:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Անահիտ Սիմոնյան
23:10, 30.08.2019
3652 | 0
դեպի վեր