![](https://mamul.am/images/pics/240702/virtus-post-nummos-n-u1117259-1.jpg)
Այս դարձվածքի հեղինակը հին հռոմեացի նշանավոր գրող Քվինտուս Հորացիուսն է: Նա դարձվածքը կիրառել է իր չափածո ուղերձներից մեկում, որը վերնագրված է. «Virtus post nummos!» Ամբողջական բանաստեղծությունը հետևյալն է. « O cives, cives, quaerenda pecunia primum est ; virtus post nummos» (Օ´ քաղաքացիներ, քաղաքացիներ, մենք պետք է նախ փող աշխատենք. առաքինությունը փողից հետո է միայն գալիս) : Բայց 17-րդ դարում ապրած ֆրանսիացի բանաստեղծ և գրաքննադատ Նիկոլա Բուալոն այսպես է թարգմանել Հորացիուսի պատվիրանը. «Փո´ղ, փո´ղ, - ասում են նրանք. առանց դրա ամեն ինչ ամուլ է (ստերջ է) : Առաքինությունն առանց փողի՝ ընդամենը ոչ պիտանի կահույք է»: |