ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +12 °C ... +24 °C Վաղը`+20 °C
«Հայաստանի մոտենում է հաջորդ ակտիվ ցիկլոնը». Գագիկ Սուրենյան
14:15, 27.05.2018 | mamul.am
29085 | 0

Մայիսի 27-28-ին հանրապետության տարածքում գործող ցիկլոնի ուժը կթուլանա, ինչի արդյունքում ցերեկային ժամերին գրեթե բոլոր մարզերում սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ, միայն ուշ երեկոյան առանձին շրջաններում կարճատև ամպրոպային բնույթի անձրևները կկրկնվեն։
Մայիսի 29-ից սկսած Հայաստանի մոտենում է հաջորդ ակտիվ ցիկլոնը, որը մեր տարածաշրջանում կգործի մինչև հունիսի 1-ը ներառայալ։
Արդյունքում մայիսի 29-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում բոլոր մարզերում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 27-28-ին էապես չի փոխվի, իսկ մայիսի 29-30-ին հյուսիս-արևելքից սառը օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր