ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Վահրամ Օհանջանյան, Պետ ունեի երկու ստոր
14:58, 18.04.2014
2295 | 0

Պետ ունեի երկու ստոր,
Մեկը մեկից ահավոր,
Մեկը անկուշտ էր, ագահ,
Մեկն էլ մատնիչ ու խարդախ:

Ու չունեին իրար հետ,
Տեղակալը` գնդապետ,
Թե ուզում ես իմանալ,
Պետն էլ նրա` գեներալ:

Պետը լափում էր անվախ,
Չեր էլ նայում աջ ու ձախ,
Տեղակալն էլ նախանձում,
Տառապում էր յուր մաղձում:

Չէ, չունեին իրար հետ,
Սոխ տեղակալ, խախոլ պետ,
Բայց երբ իրար հանդիպում`
Ժպտում էին ու փարվում:

Ու իրարից միշտ թաքուն,
Մեկը լափն էր իր լափում,
Իսկ մյուսն էլ` ուր ասես,
Դանոսներ էր գրում հեզ:

Շատ նայեցին վերևից
Ու ձանձրացան սրանցից,
Այնքան համը հանեցին`
Երկուսին էլ հանեցին:

Ու իրարից նեղացած,
Թողին իրար հեռացան,
Ամեն մեկը իր համար,
Գործ էր փնտրում մի հարմար:

Բայց չտևեց դա երկար,
Նորից գտել են իրար,
Հին տեղակալ, նախկին պետ,
Աշխատում են իրար հետ:

18.04.2014 թ.

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13093 | 0
01:01, 08.12.2017
29971 | 0
23:45, 27.08.2017
21724 | 0
դեպի վեր