ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Գուրգեն Միքայելյան
18:55, 18.04.2014
2437 | 0

ՄԵՂՍԱԳՈՐԾՄԱՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Այտերդ կրակ են ծաղկի,
Շուրթերդ կրակ են մասրի,
Վարսերդ կրակ են հասկի:

……….. Ոտքերդ ու մեջքդ՝ կրակ:
……….. Ձեռքերդ, կրծքերդ՝ կրակ:

Դու սիրո ոսկեվառ կրակ,
Իսկ ես մի հեթանոս սիրահար,
Էլ ինչպե՞ս չպաշտեմ արեգակ:

………...Դու սիրո ոսկեվառ կրակ:
………...Դու կերոն, դու ոսկե սրբախաչ,
………...Իսկ ես դեռ` չկնքված, կռապաշտ.
………...Մկրտիր հայացքով ինձ մավի
………...Եվ կախիր իմ կրծքին սիրո խաչ:

Դու կրակ, դու սիրո ոսկեխաչ,
Ես մի գիժ, հեթանոս, անհավատ,
Ինչո՞ւ ինձ չեն այրում քեզ վրա:

………..Վարսերդ կրակ են հասկի,
………..Շուրթերդ կրակ են մասրի,
……….. Հայցքդ կրակ է մավի:

Դու խարույկ, բոց ես, սիրո խաչ,
Ես` խելառ, հեթանոս խաչապաշտ,
Ինչպիսի՞ մեղք գործեմ, ինձ ասա,
Որ խաչեն, որ այրեն քեզ վրա:
1994 թ.

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13093 | 0
01:01, 08.12.2017
29971 | 0
23:45, 27.08.2017
21724 | 0
դեպի վեր