ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Գարուշ Հարյանց
07:11, 23.04.2014
2618 | 0

Գարուշ Հարյանց
՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞
ՃԱՔ Է ՏՎԵԼ ՄԵՐ ՆՈՒՌՆ ԷԼԻ,

վիրավոր է սիրտը նրա,
սեր է ծորում մի խնկելի,
արյուն՝ խաչոտ քարի վրա:

Ավաղ, հուսո անթեղ է նա,
ամբարում է ոչ միայն նուռ,
այլեւ ուղի... բայց նեղ է նա,
որպես ներփակ Մհերի դուռ:

Կարծես լինի կլոր կապարճ
հատիկներով՝ փայլուն նետեր,
նռնակներ են վախճանահարճ,
կյանք որոնող արնակետեր...

Նուռը կարմիր մի կապիճ է,
կիկլոպի աչք՝ դժգոհ բախտից,
շվաքն ասես բռունք... քիչ է՝
կուշտ է դժոխք ու դրախտից:

Քավարան է հասնում նրան,
որ անելիքն ի մի բերի,
դառնա՝ ցավից իր անբաժան,
գնդաձեւ ճիչ կայծակների:

© Ապրիլի 22, 2014 թ., Լոս Անջելես:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13093 | 0
01:01, 08.12.2017
29970 | 0
23:45, 27.08.2017
21723 | 0
դեպի վեր