ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Վահրամ Օհանջանյան
07:38, 23.04.2014
2505 | 0


Ես Հայաստանն եմ


Ես Հայաստանն եմ՝

Երկիրը հայոց,

Լեռներս վսեմ,

Ժայռերս ամրոց:


Սարերս զմրու՜խտ,

Լանջերը գայթո՜ղ,

Ամեն մի բարձրունք՝

Հինավուրց վանքով:


Ես Հայաստանն եմ՝

Ջրերով առատ,

Ջրվեժնե՜ր ունեմ,

Լճե՜ր կապուտակ:


Գետե՜րս անսանձ,

Ափերը քարոտ,

Հավքերիս անդարձ

Թախծելի կարոտ:


Ես Հայաստանն եմ՝

Երկիր Նայիրին,

Որ ապաստանն էր

Նոյյան տապանի:


Հայկ նահապետի

Օջախն եմ անմար,

Թռիչքը նետի`

Հայքին փրկարար…


Օրրանն եմ նաև,

Ծովը ծիրանի՝

Փրկության արև

Մանուկ Վահագնի:


Էպոսի շունչը՝

Սասնա ծռերի,

Զորության ուժը՝

Առյուծ Մհերի…


Ես Հայաստանն եմ՝

Պատմության վկան,

Լեզուս հայերե՜ն,

Գիրս հայկակա՜ն:


Վառած գրքերի,

Ջարդված անտեղի

Ավեր վանքերի

Տերը վաղեմի:


Բայց ոչ վաղամե՛ռ:

Իմ երակներում

Անմեղ զոհերի

Արյու՜նն է եռում:


Շանթու՛մ է բոքը:

Այն խիղճ զոհերի՝

Որոնց աղոթքը

Կտրվեց թերի…


Ես Հայաստանն եմ՝

Ու չեմ մոռացել,

Կրծքովս ինչքա՜ն

Հողմեր են անցել:


Ժողովուրդս քաջ

Որքան էր ելել

Հողմին ընդառաջ

Ու կամքով սանձել:


Հայաստանն եմ ես՝

Հողս ծվատված,

Ինչու՞մն է մեղքս

Ասա Տեր Աստված:


Թագս՝ Մասիսը,

Արցախը՝ բալես,

Բայց սրտիս կեսը

Թափուր ո՞նց թողես…


Հայաստանն եմ ես՝

Բարեսիրտ հայի,

Բաց են դռներս

Ամեն մի հյուրի:


Թոնիրս միշտ տա՜ք,

Հացս՝ բուրմունքո՜վ,

Գինիս՝ արտակա՜րգ,

Շեմս՝ շվաքո՜վ…


Անհատներ եմ ես

Աշխարին տվել

Ու բարձրերես,

Բարի սերունդներ:


Ունեմ մշակույթ

Հայտնի բոլորին,

Դրոշ եռագույն

Եվ հիմն՝ հիմնովին:


Պատմությունս՝ դաս,

Հավատս՝ փրկիչ,

Չեմ թեքել ճամփաս

Դարերի խորքից:


Բախտս՝ սոսկա՜լի,

Կամքս՝ անսասա՜ն,

Տաղս ցավով լի՛,

Երգս՝ բալասան:


Ինչքան ահել եմ,

Այնքան էլ ջահել,

Հավերժ ապրելու

Գաղտնիքն եմ պահել:


Հրճվանք եմ տեսել,

Տարել սուգ ու վիշտ,

Ապրել եմ դարե՜ր

Ու կապրեմ ընդմիշտ…

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13093 | 0
01:01, 08.12.2017
29971 | 0
23:45, 27.08.2017
21724 | 0
դեպի վեր