ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Հրանտ Շահավասպ
23:40, 23.04.2014
3383 | 0
***
Վարդե՜ր, վարդե՜ր, վարդե՜ր,
Էլի՛ վարդեր,
Ձեր բուրմունքից, վարդե՛ր,
Արբեցել է հոգիս:
Երեկ տունս մտաք,
Պարուրեցիք հոգիս,
Դրախտային այգուց
Քաղված անո՜ւշ վարդեր:
Գիշեր ու զօր այստեղ,
Իմ հոգու մեջ ապրեք,
Ու ձեր տեսքից նորից
Թող փըթըթի հոգիս,
Չէ՞ որ ի՛մն եք, վարդեր:
Դուք չեք եկել այնպես,
Որ ես տխրեմ նորից,
Արևի՛ պես վառման
Ու հրաբոց վարդեր:
Չթոռոմեք հանկարծ,
Կխնամեմ ես ձեզ,
Ու ձեր հոգում ե՛ս էլ
Ջահել կապրեմ, վարդեր:
Իմ խնամած վարդեր,
Իմ բուրավետ վարդեր,
Ծաղիկների իմ ծով,
Կարմրացոլք վարդեր:
Այսքան վարդեր ու սուրբ
Ե՞րբ է տունս մտել,
Իմ բյուրաճոխ վարդեր,
Իմ գեղեցիկ վարդեր:
Սիրտս՝ վարդերի ծով,
Իր ափերից ելել
Ու ձեր գիրկն է ընկել,
Իմ քնքշաթով վարդեր:
Այսպես՝ ամեն հոգի
Թող ձեր բույրով հարբի,
Իմ սիրացոլ վարդեր,
Վարդե՜ր, կարմիր վարդեր…
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13101 | 0
01:01, 08.12.2017
29975 | 0
23:45, 27.08.2017
21733 | 0
դեպի վեր