ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Բուն չարիքը Գարեգին Բ-ն է իր բանդայով»
14:14, 17.11.2015
121655 | 5

Գարեգին Բ-ն եկեղեցին հասցրել է կործանման: Նա միշտ օգնում է բոլոր հանցագործություններին, այդ երկրի փորձանքը, բուն չարիքը նա է իր բանդայով: Ինչքան ստորություն կա, այսօր այդ եկեղեցում է կատարվում: Եկեղեցում վիճակն օրեցօր դառնում է ավելի ահավոր, և դա ոչ միայն Հայաստանում: Հայաստանում սնկի պես աճում են աղանդները, և դա պայմանավորված է միայն մեկ բանով, որ գահը բռնազավթած արյունոտ կաթողիկոս կոչվածը (ում կաթողիկոս էլ անվանել չես կարող, Գարեգին Բ եմ անվանում), բառիս բուն իմաստով, ղեկավարում է բանդան:

Եկեղեցում կան ազնիվ, խոնարհ հոգևորականներ, սակայն նրանք բոլորն ընկճված են, ձայն չեն հանում, իսկ լավագույն եկեղեցականների մեծ մասը լքել է եկեղեցին: Նրանք արդեն չկան: Նոր սերունդը, որ գալիս է, դաստիարակվում է համահունչ այսօրվա ծրագրերին:

Էջմիածնում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկումներ են եղել: Գարեգին Բ-ն եկեղեցին ներքաշել է քաղաքականության մեջ, զբաղվում է քաղաքականությամբ, բայց ո՞ր քաղաքականությամբ՝ հակազգային, հակաժողովրդական, որովհետև նա բռնապետ է, դիկտատոր:

Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի դեպքերում նա էլ իր մեղքի բաժինը ունի:

Նա և նրա եղբայրը ի՞նչ են անում Մոսկվայում: Թուրքն ու բոլշևիկն են եկեղեցի փակել: Կաթողիկոսի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Մոսկվայում Սուրբ Գևորգ եկեղեցին է փակել, որովհետև ազնիվ քահանա ունեին՝ տեր Մարտիրոս Բերբերյանին, որը բացառիկ հոգևորական էր։ Հավատացյալները բոլորն իրեն սիրում էին, մեկը չէր կարող իր հասցեին մի վատ բան ասել: Ահա այդ քահանային նա արմատախիլ է արել, 200-ից ավելի հոգևորականների դուրս է շպրտել, և նրանց մեջ են եղել լավագույն, ազնիվ հոգևորականներ: Ինչո՞ւ եմ բերում տեր Մարտիրոսի օրինակը, քանի որ նրա պարագայում ուղղակի փակվեց եկեղեցու դուռը:

Եզրասը ժողովրդի փողով գնում բիզնես կլասով է թռչում: Երբ լրագրողը մոտենում է նրան, հարցեր է տալիս, շատ անկիրթ ձևով է պատասխանում: Երկու եղբայրների ուսուցիչը, ով նրանց երգեցողություն է դասավանդել, միշտ ասել է, որ նրանք` երկու եղբայր եղել են բաղաձայն, ինքը ուզում էր նրանց երկուսին հեռացնել: Ես չեմ խոսում այն մասին, որ ամուսնացած են, երեխաներ ունեն:

Նրանք պղծում են եկեղեցին: Լենկթեմուրն այնքան վնաս չի տվել, ինչքան այս երկու եղբայրները: Նրանք կործանում են այս եկեղեցին: Ես չեմ հավատում, որ եթե նրանք շարունակեն պաշտոնավարել, ապա մեկ հավատացյալ կլինի այս եկեղեցում:

Ես Մոսկվայում բազմաթիվ հավատացյալների գիտեմ, որոնք գնում են դեպի հայ կաթոլիկ եկեղեցի, մարդիկ կան, որ առհասարակ հիասթափվում են և ոչ մի եկեղեցի չեն գնում: Եվ այդ ամենը` նրանց պատճառով: Լիոնի Հայր Կարապետը դարձավ կաթոլիկ, որպեսզի օր առաջ նրանցից ազատվի: Նիսի եկեղեցին անջատվեց, անկախ դարձավ: Հիշենք, ի վերջո, պատրիարքի խոսքերը, նա երկու նամակ է գրել (Հով սերմանեցիք ու հիմա պիտի պատրաստուիք անոր փոթորիկները հնձել, Մայր Եկեղեցին կարիք չունի գարշապար լիզողների), այդ նամակներից հետո այդ մարդիկ պետք է լուռ ու մունջ հեռանային:

Ես չեմ կասկածում, որ Աստված պետք է պատժի իրենց: Նրանց մեղքերը հասան երկինք: Նրանց բոլոր արարքները, որ կատարել են այս տարիների ընթացքում, աններելի են: Նրանք 1700 տարվա եկեղեցուց կրկես սարքեցին:


Տեր Սահակ քահանա Գալստյան

Ֆրանսիայի Նիս քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու նախկին հովիվ
Մամուլի խոսնակ` Ազատ Խոսք
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ազատ Խոսք
դեպի վեր