Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 483.62, EUR 565.59, RUB 7.22, GBP 637.31
+25 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Գիրկը գիշերվա
12:51, 14.06.2018


Ե՞ս էլ մոռանամ, երբ մոռացե՜լ են ինձ,

Ե՞ս էլ չկանչեմ, երբ կանչո՜ղ չունեմ,

Վաղո՜ւց է արդեն սրտիս հարազատ

Հնչյուններ չկան ու

Հիշողություններ:



Ներկա օրերս գիշերում դժգո՜ւյն

Դահիճների՜ն են սպասում զոհերի նման,

Փնտրող աչքերիս մշո՜ւշն է հսկում,

Էլ չի՜ աղմկում

Անձրև՜ն անհմա:


Մոռանալն իրո՜ք տհաճ զգացում է,

Նման՝ արևի շողից չօգտվող անտառին,

Դժվա՜ր է մոռանալ դեպքե՜ր ու դեմքե՜ր

Ու չհավատալ

Փրկարար ձեռքին:


Կասկածները քե՜ն են դառնում,

Անհո՜ւյս սպասումները դառնում են վրեժ,

Խաղա՜ղ ու հաշտ տե՜ղ են գտնում

Պատրանքնե՜րը

Իրարամերժ:


Գիշերն ինչպես մո՜ւթ անապատ

Ե՜րգ է երգում մի տխուր,

Աչքերիս մեջ հոգնությո՜ւնն է

Մրափելու տեղ որոնում:


Գիշերվա քամին ժայռե՜րն է կրծում,

Ջլատվո՜ւմ ժայռերի անթիվ քերծերից,

… Մոռանա՞մ, ինչպես ի՛նձ են մոռանում,

… Չկանչե՞մ, ինչպես էլ չեն կանչում ինձ:


Չարի ստվերի նման չարաշո՜ւք

Բոցավառվո՜ւմ են կամուրջներն հույսի,

Անհույս թախի՜ծն է օրը ներփակում,

Անծանոթ մի ձա՜յն

Կանչո՜ւմ է հեռվից:

Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Ստեփան Ումառ-Հարությունյան
դեպի վեր