… Հոգնե՜լ եմ, իրո՛ք հոգնել, Մեկի համար Սատանա լինելուց, Մեկի համար՝ Աստվա՛ծ, Մեկի համար ուղղակի Պոե՛տ Մեկի համար՝ գրողի տարած…. * * * Ապրում եմ այդպես՝ կուրծքս այրվելով Ձեռքիդ ափերն եմ կարոտում անչափ, Իսկ «Վերջն» իր բիրտ մատներով, Պատուհանս է թակում անդադար…. Արևի արյունն է մակարդվում- Մայրամուտի փեշերին դառնում վերք, Երկնքի բացված բերանի անկյունում, Ավելանում են կնճիռներ… * * * … Պոետի՛ն Դժվա՜ր է ձևանալ մահացած Կյանքի ցանկացած հատվածում, Գրո՞ղ ես եղել…թե՞ Գրողի տարած… Այդպես էլ ապրիր աշխարհում…. |