Փողոցն աղտոտում է քամին սա՜ռը, դատա՜րկ, սնամե՜ջ, …ու հնամյա քաղաքին թույն սրսկում մահաբեր: Կրունկներն է լիզում քամին- կեղտոտ ներբանն օտարի, …արդեն քանի՜-քանի տարի ծիծաղ չկա հայրենի: Մեկ «սհաթն» են օրհնում ռսի, որ աղտոտեց հողը մեր, մեկ գովքն անում ռուսաստանցի բարերարին՝ օձաբարո-նենգաժեռ: Ռուսերենի ցանկացած հանգ մա՛հ է, կռի՛վ ու արյո՜ւն, ա՜խ, ե՞րբ պետք է մենք դարձի գանք- չհավատանք «եղբայր» կոչվող թշնամուն: Սատանի հետ սխտոր ուտողն քեզ բարեկամ չի՛ լինի, …իր եղբորը մորթ անողը քեզ երբևէ կների՞: Բայց դե քամին ելել նորից ՑԱ՜Ր է կանչում փողոցում, եղբոր սիրտը կերած արջից օգնություն է աղերսում: |