ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Սերգո Մարգարյանի հետ Գևորգ-Արման Սարոյան չեպիսկոպոսի հեռախոսային զրույցի վերծանությունը
16:44, 01.08.2018
4311 | 0

(հնչում է հեռախոսազանգ)

Սերգո - Ալո:
Արման - Ալո:
Սերգո - Այո:
Արման - Սերգո, դո՞ւ ես, հա՞:
Սերգո - Հա, ես եմ:
Արման - Արմանն ա քեզ հետ խոսում: Ես քեզանից խնդրում եմ, գիտեմ էլի, իմ ներողությունը քեզ ոչ մի բան չի տալու:
Սերգո - Արմա՛ն...
Արման - Ընտանիք չունեմ, ոչ էլ պատկերացնում եմ՝ իմ արածը ինչ ա, եթե, եթե էս ամեն ինչը էս տեսանկյունով նայենք:
Սերգո - Դե ուրեմն ուրիշ տեսանկյունով նայի: Դու ծնողներ ես ունեցել ամեն դեպքում, ունեցել ես ծնողներ...
Արման - Հա...
Սերգո - Դե պատկերացրա էտ կողմով չափի, եթե քո ծնողների հետ տենց մի բան կատարվեր, ոնց կզգայիր...
Արման - (հոգոց է քաշում) Հիմա, դու ի՞նչ, ի՞նչն ես ափսոսում:
Սերգո - Ես ափսոսում եմ, որ իմ ընտանիքը քայքայվեց, իմ էրեխան առանց հոր պետք ա մեծանա, կամ չեմ հասկանում, կամ առանց մոր պետք ա մեծանա, ու էդ ամեն ինչում դու մեծ ներդրում ունես, մեծ ներդրում ունես, շատ մեծ ներդրում ունես: Ես էլի եմ ասում, Արմա՛ն, ընդամենը կարող ա, ես հլը չեմ կարում պատկերացնեմ՝ քեզ եթե գործից հեռացնեն կամ ուրիշ բաներ, ինձ օգուտ կլնի՞ դրանից, թե՞ չի լինի: Կարողա՝ քո աֆիցյալնի (պաշտոնական - խմբ.) ներողությունն է՞լ ինձ հանգստացնի, չգիտեմ, բայց ես էսօրվա դրությամբ շոկի մեջ եմ:
Արման - Ես անկեղծ, ես էլ անկապ իրավիճակի մեջ եմ: Չգիտեմ քեզ ինչ, ոնց, ի՛նչ պիտի ասեմ, որ...
Սերգո - Չգիտեմ...
Արման - Բայց ես քեզ իրոք ասում եմ՝ կներես, իրոք, անկեղծ ասում եմ՝ կներես:
Սերգո - Արման, էդքան բառով ես չեմ հանգստանա, եթե ես ուզենամ էդքանով, ես քեզ ... աֆիցյալնի...
Արման - Դե հիմա բոլորս էլ մարդ ենք, սխալվում ենք, ի՞նչ անենք: Ես էդքան բանը չեմ ժխտում:
Սերգո - Ըհը...
Արման - Մարդ կա, որ ասենք, մեր հետ ա, կարող ա մի քիչ էլ ինտիմ թեմաներ լինեն:
Սերգո - Հա, շատ կան ինտիմ թեմաներ, ու շատ պարզ ձևով իրերին իրանց անունով կոչելով:
Արման - Հա...
Սերգո - Հասկանում ես՝ ինչ եմ ասում...
Արման - Անշուշտ, հասկանում եմ:
Սերգո - Հա, ու էդ...
(հեռախոսային ձայնագրությունն ընդհատվում է)

Հ.Գ. Հետաքրքիր է, թե Մայր Աթոռի ապատեղեկատվական համակարգը, ինչպես հուլիսի 19-ի իր պարզաբանման մեջ (տե՛ս հոդվածի նկարը), այս անգամ էլ կհայտարարի՞, թե Սերգո Մարգարյանը անձամբ կապի մեջ է եղել Արման-Գևորգ չեպիսկոպոսի հետ և ներողություն խնդրել մեղադրական նամակի և սխալ վերագրումների համար։ Էլ ի՞նչ փաստեր են պետք, որպեսզի Մայր Աթոռը տվյալ անձի կարգալուծության հարցը բարձրացնի։
Գևորգ-Արման Սարոյան չեպիսկոպոսի մասին տե՛ս նաև հետևյալ հոդվածները.
Հոգևորական թե սատանա
Ընտանիք քանդող և պղծող եպիսկոպոսը
«Գլուխդ կջարդեմ» . Գևորգ եպիսկոպոս Սարոյանի սպառնալիքը հավատացյալին
Եվս մեկ նամակագրական ապացույց

Կուսակրոնության ուխտը դրժելու համար Գևորգ վրդ. Սարոյանին Գարեգին Բ-ն պարգևատրեց՝ նրան ձեռնադրելով եպիսկոպոս
Գևորգ-Արման Սարոյան չեպիսկոպոսի բացահայտ խոստովանությունը
Գևորգ եպս. Սարոյանը կատաղած հարձակվեց քաղաքացիների վրա և հայհոյախառն սպառնալիքներ հնչեցրեց
Մամուլի խոսնակ` Ազատ Խոսք
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ազատ Խոսք
դեպի վեր