Կրոնական քողի տակ մեր երկիր թափանցած օտար կառույցների աղետալի ներգործության մասին բարձրաձայնելու փոխարեն հայրենի Կառավարությունը նախընտրում է ջայլամի քաղաքականություն որդեգրել` ոչինչ չենք տեսնում, ոչինչ չենք խոսում: Երկրի վարչապետի նման դատողությունները ոչ միայն զարմացնող, այլև անհանգստացնող են: Այդպիսի կեցվածքը` այն էլ պետության հիմքերը խարխլող կառույցների հանդեպ, նախևառաջ ի ցույց է դնում Կառավարության անզորությունը: Այն առավել անհանգստացնող է դառնում Հայաստանում օրեցօր աճող աղանդավորական կառույցների համապատկերին. նրանց թիվն այսօր անցնում է 6 տասնյակից, իսկ հետևորդների թիվը հատում 150՛000-ը` ռեկորդային ցուցանիշ փոքրիկ Հայաստանի համար: |