ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+19 °C
Թուրքիայի նախկին վարչապետի որդուն մահացած են գտել
17:05, 16.12.2017 | mamul.am
18048 | 0

Թուրքիայում ինքնասպանություն է գործել երկրի նախկին վարչապետ Մեսութ Յըլմազի որդին՝ Յավուզ Յըլմազը, հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը:

38-ամյա Յավուզը հայտնաբերվել է իր բնակարաններից մեկում: Նրա մարմնի վրա հրազենային վնասվածքներ են հայտնաբերվել: Ավելի վաղ հաղորդվել է, որ նրան սպանել են:

Դեպքի փաստով քրեական գործ է հարուցվել, հետաքննություն է ընթանում:

Մեսութ Յըլմազը 90-ականների 3 անգամ Թուրքիայի վարչապետ է եղել, հրաժարական է տվել այն բանից հետո, երբ 1998թ. թուրքական խորհրդարանը նրա նկատմամբ կաշառակերության մեղադրանքով անվստահության վոտում էր ներկայացրել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր