ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշել Օբաման Netflix-ի հետ ֆիլմեր և սերիալներ արտադրելու բազմամյա պայմանագիր են կնքել: Նրանք նկարահանելու են ինչպես գեղարվեստական ֆիլմեր, սերիալներ ու հատուկ նախագծեր, այնպես էլ՝ փաստավավերագրական: Ամուսնական զույգը նպատակ ունի կենտրոնանալ տաղանդավոր մարդկանց ոգեշնչող պատմությունների վրա: Բարաք Օբաման ասել է, որ իրեն բախտ է վիճակվել հանդիպել շատ նշանակավոր անձանց հետ և այդ մասին ուզում է պատմել ամբողջ աշխարին: Հիշեցնենք, որ Բարաք Օբաման ԱՄՆ նախագահն է եղել 2009-2017 թթ.:
|