Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 485.17, EUR 551.15, RUB 7.29, GBP 626.55
-2 °C, -2 °C ... +5 °C Վաղը`+7 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Նիկոլ Փաշինյանն, Արմեն Սարգսյանն ու Էլթոն Ջոնն ընթրել են միասին
23:25, 27.05.2018

Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Էլթոն Ջոնի, իր կնոջ՝ Աննա Հակոբյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, նրա կնոջ՝ Նունե Սարգսյանի, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի և այլոց հետ, որը վերնագրել է. «Սելֆի ճաշից հետո»:

Հարցին, թե ինչի մասին են զրուցել Էլթոն Ջոնի հետ, վարչապետը պատասխանել է՝ «Դեսից-դենից»:

Հիշեցնենք, որ Էլթոն Ջոնը Հայաստանում է նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով:

«Ֆանտաստիկ է: Աստված օրհնի Հայաստանը»,- ընթրիքի ավարտին երկրպագուների հետ հանդիպան ժամանակ ասել է Էլթոն Ջոնը:

Այսօր գիշերն Էլթոն Ջոնը կմեկնի Կիև:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր