Կինոյի թագուհիներից մեկը՝ Սոֆի Լորենը, այսօր դառնում է 84 տարեկան: Հավանաբար չկա մի մարդ, որ Լորենի գեղեցկությամբ հիացած և ոգեշնչված չլինի: 2006 թ. 72-ամյա Սոֆի Լորենը ճանաչվեց մոլորակի ամենագեղեցիկ կին: Իսկ 2007 թ.՝ 73 տարեկանում, իտալուհին նկարահանվեց կիսամերկ PIRELLI հայտնի օրացույցի համար: Սոֆի Լորենը նշում է 84-ամյակը Ներկայացնում ենք Սոֆի Լորենի՝ գեղեցկության, սիրո և հաջողության մասին մտքերից մի քանիսը. «Կյանքում պարտադիր պետք է ամեն ինչ փորձել, իսկ հետո բարեհաջող կերպով և ընդմիշտ մոռանալ այդ փորձերից որոշների մասին»: «Եթե դու չես արտասվել, աչքերդ չեն կարող գեղեցիկ լինել»: «Կնոջը ոչինչ չի դարձնում այնքան գեղեցիկ, որքան հավատն իր սեփական գեղեցկության հանդեպ։ Կինը, ով վստահ է, որ գեղեցիկ է, ի վերջո, այդ վստահությունը կփոխանցի նաև մյուսներին»։ «Երբ ընկերներս հիշեցնում են, որ արդեն վաղուց վաթսունն անց եմ, ոչ մի կերպ չեմ կարողանում հավատալ։ Ինձ թվում է, թե դեռևս տասներկու տարեկան եմ։ Ես, հավանաբար, մնացել եմ այդ մանկական տարիքում և աշխարհին նայում եմ լայն բացված աչքերով։ Ինձ առաջվա պես հետաքրքիր է ապրելը։ Ես ճակատագրին երախտապարտ եմ ապրածս յուրաքանչյուր օրվա համար, մշտապես նորը բացահայտելու հնարավորության համար։ Եթե ձեզ բախտ է վիճակվել ձեր հոգում պահպանել մանուկին, նշանակում է՝ լավագույնը ձեր կյանքում դեռևս առջևում է»։ «Երիտասարդության աղբյուրը խելքն է, տաղանդը, արվեստը, որով լցնում եք ձեր և ձեզ համար սիրելի մարդկանց կյանքը։ Երբ սովորեք խմել այդ աղբյուրից, դուք իսկապես հաղթանակ կտոնեք ձեր տարիքի նկատմամբ»։ «Չընկճվել, անհաջողություններից ողբերգություն չսարքել, համառ ու դիմացկուն լինել ու, իհարկե, համբերել ու մեկ անգամ ևս համբերել»: Սոֆի Լորենը100-ից ավելի ֆիլմերում է նկարահանվել և արժանացել բոլոր հնարավոր կինոմրցանակների: |