ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +12 °C ... +24 °C Վաղը`+21 °C
«Կրծքագեղձի քաղցկեղի դեպքերն ավելացել են, բայց մահացության թիվը նվազման միտում ունի». Հայկուհի Գյոքչյան
00:40, 16.10.2018 | mamul.am
4631 | 0

Ուռուցքաբան-քիմիաթերապևտ Հայկուհի Գյոքչյանը Ֆեյսբուքում գրում է. «Հոկտեմբեր ամիսը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս է ամբողջ աշխարհում: Ինչպիսի՞ն է իրավիճակը մեր երկրում:

Ուզում եմ արձանագրել, որ 2013 թվականի համեմատ կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը Հայաստանում ավելացել են, բայց բարեբախտաբար մահացության թիվը նվազման միտում ունի:Հինգ տարի առաջ մենք ունեցել ենք առաջնակի կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության 1086 դեպք, նախորդ տարվա տվյալներով քաղցկեղի այդ տեսակն է ախտորոշվել 1118 կնոջ մոտ: Մահացության առումով, սակայն, դինամիկան հուսադրող է: 2013 թվականին արձանագրվել է 526, 2017-ին՝ 420 դեպք: Կարող եմ ասել, որ դա ե՛ւ մեր դիագնոստիկ ծառայությունների լավ աշխատանքի, ե՛ւ իրազեկման ծրագրերի շնորհիվ է: Կանայք այսօր ավելի վաղ փուլում են դիմում, ինչն էլ էականորեն մեծացնում է բուժվելու հավանականությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր