Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատը որոշում է կայացրել՝ «ընդդեմ Ռուսաստանի Դաշնության» ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու հայցի շուրջ: Դատարանը ճանաչել է նրա ձերբակալությունների և բերման ենթարկումների քաղաքական դրդապատճառը: Վերջին անգամ Ռուսաստանի դեմ նման վճիռ էր կայացվել 2004թ.: Նավալնին նիստին ներկա է եղել եղբոր՝ Օլեգի, և 2 փաստաբանների հետ: ՄԻԵԴ-ը վճռել է, որ Նավալնու նկատմամբ խախտվել է Մարդու իրավունքների 18-րդ եվրոպական կոնվենցիան: Դատարանը ՌԴ իշխանություններին պարտավորեցրել է Նավալնուն վճարել 50000 եվրո՝ բարոյական վնասի, 12653 եվրո՝ կատարած ծախսերի և 1025 եվրո՝ նյութական վնասի համար: |