Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել նոր նախաձեռնություն, ըստ որի՝ 2020-ից Հայաստան մտնող գումարները պետք է հարկվեն: Խնդրի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը. «Ի՞նչ է նշանակում՝ հարկել տրանսֆերները... ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցում, խնդրի վերաբերյալ կարծիք է հայտնել նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: «2020 թվականին թե ինչպիսի տնտեսական իրողություններ կլինեն Հայաստանում՝ չեմ կարող հիմա վերլուծել կամ գնահատականներ տալ, բայց կարծում եմ, որ այդ ժամանակահատվածին համահունչ խորհրդարանն իր գործուեությունը կծավալի և որոշում կկայացնի»: Վ. Էնֆիջյանը կարծիք է հայտնել, որ Հարկային դաշտում շեմն անընդհատ «կոշտացնել», «բարձրացնել» և նոր հարկեր ներդնել կամ հորինելն անտեղի է համարում: |