ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Հենրիկ Նիկոլայի Սիրավյանը ծնվել է 1928թ. դեկտեմբերի 18-ին, Երևանում: 1948 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը,1954 թվականին՝ Երևանի Գեղարվեստի ինստիտուտի գեղանկարչության բաժինը:1954 թվականից եղել է հանրապետական, անդրկովկասյան, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների մասնակից (Պորտուգալիա, Դանիա, Արգենտինա, Ֆրանսիա, Ավստրիա, Իտալիա): Բջնիի տաճարը.11-րդ դար (1957) Զանգեզուր Հենրիկ Սիրավյանը ստեղծագործել է տարբեր ժանրերում՝ տուրք տալով առավելապես հայրենի եզերքի բնապատկերներին։ Սիրավյանի հաստոցային աշխատանքների ճնշող մեծամասնությունը գյուղական, ճարտարապետական, լիրիկական կտավներ են, իսկ մոնումենտալ, զուսպ բնանկարները` այլաբանորեն իմաստավորված թեմատիկ հորինվածքներ։ Դրանցից են՝ «Բջնիի տաճարը», «Կոմիտաս» (Էսքիզ եռապատկերի համար), «Առավոտը Զանգեզուրում», Գառնիի սարը (1966) Ծաղկեպսակ (Կոմիտասը և Հ. Թումանյանը) (1969) Նա մի շարք մոնումենտալ-դեկորատիվ աշխատանքների հեղինակ է: 1962 թվականից Հենրիկ Սիրավյանի ստեղծագործությունը նշանավորվել է տարբեր պարգևներով ու մրցանակներով։ Մահացել է 2001թ., մարտի 16-ին, Երևանում): Կոմիտաս, 1990թ. Վիլյամ Սարոյան, 1988թ. Սարյան և Սիրավյան, 1996 թ. |