«Ինչքան շուտ սկսվեց նոր իշխանության փչացումը: Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ի անհարկի, ճոխ ծախսերն էր քննադատում, ԱԺ փոխնախագահների համար նոր, շքեղ ավտոներ գնելը երկրիս համար որքանո՞վ է կարևոր: Միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը ադրբեջանական գնդակոծության գոտում է, քանի տարի է, գրում եմ, որ անվտանգության պատ պետք է կառուցել, սակայն չեն սարքում: Այս ամենն ինձ ասիական հեքիաթ է հիշեցնում, որ հերոսը հաղթում է վիշապին, գրավում վիշապի ամրոցը և վերջում ինքը վիշապ դառնում»: |